hy ru en
Պատրաստ ստեղծելու ինչ-որ բան

Մեր 3 հավաքածուները ներկայացնում են գործիքակազմերի ամբողջական տեսականի, որը Ձեզ կօգնի հաղթահարել ցանկացած բարդության նախագիծ, թե հիմա, թե ապագայում: Դրանցից յուրաքանչյուրը իր մեջ ներառում է անհրաժեշտ մասնագիտական ծրագրակազմեր մեկ հիանալի գնով:

Architecture, Engineering & Construction
Օգտագործեք ինտեգրված BIM և CAD աշխատանքային գործընթացները կառույցների նախագծման և շինարարության համար: Անկախ նրանից Դուք նախագծող եք, թե ենթակառուցվածքների կամ շինարարության մասնագետ, hավաքածուն հնարավորություն է տալիս օգտագործել բարձրակարգ գործիքներ, որով կարող եք բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և բարելավել թիմերի միջև համագործակցությունը ապահովվելով գերազանց արդյունքներ և մրցունակություն:
Product Design & Manufacturing
Inventor ծրագրակազմի օգնությամբ կարող եք Ձեր արտադրանքը նախագծել և դարձնել լավագույնը աշխատանքի ակտիվ նախագծման փուլում՝ օգտագործելով առաջադեմ մոդելավորման և CAM համակարգի 5-առանցքներով մշակման հնարավորությունները: Դուք նաև հնարավորություն կստանաք աշխատելու AutoCAD ծրագրակազմի ամբողջ մասնագիտացված գործիքներով և նոր ամպային տեխնոլոգիաներով, ինչպիսիք են Fusion 360-ը։
Media & Entertainment
Իրականություն դարձրեք Ձեր հաջորդ ստեղծագործական նախագիծը նախնականից մինչև վերջնագիծ։ Ստեղծե՛ք երևակայական կերպարներ՝ օգտագործելով ժամանակակից գործիքներ։ Նախագծե՛ք հագեցած և ամբողջական միջավայրեր մոդելավորման մասնագիտացված գործիքներով: Օգտագործե՛ք Arnold ծրագրակազմի հնարավորությունները ռենդերինգում հաջողված վերջնական արդյունք ստանալու համար:
Ինչո՞ւ այս հավաքածուն

Պատրաստ եղեք հաղթահարել ցանկացած մարտահրավեր գործիքակազմերի ամբողջական փաթեթով

Հավաքածուները հեշտացնում են ծրագրային ապահովման հասանելիությունը, տալիս են հնարավորություն գործիքները հարմարեցնել յուրաքանչյուր նախագծի հատուկ պահանջներին և այս բոլորը մեկ փաթեթում:
 

Ծրագրային ապահովումնների և լիցենզիաների պարզ կառավարում

Վերացրեք բազմակի արտոնագրերի կառավարման գլխացավը: Տեղեկատվություն ստացեք ծրագրակազմերի օգտագործման վերաբերյալ: Հեշտությամբ ներբեռնեք,տեղադրեք և օգտագործեք ծրագրակազմերը հավաքածուի շրջանակներում, որքան ցանկանում եք և երբ ցանկանում եք:

Մուտք ծրագրային ապահովումների վերջին և նախորդ թարմացումներին

Ձեռք բերեք ծրագրակազմերի վերջին թարմեցված տարբերակները և կառավարեք այն: (Մի անհանգստացեք անհրաժեշտության դեպքում Դուք մուտքի հնարավորություն կունենաք ծրագրակազմի նախորդ տարբերակին): 

Ընտրություն անհատական կամ թիմային բաժանորդագրության

Ընտրեք անհատական բաժանորդագրություն կամ կիսվեք ստացած լիցենզիաներով Ձեր աշխատակիցների հետ բազմակի օգտատիրոջ բաժանորդագրությամբ։