hy ru en

Adobe Photoshop

Adobe Photoshop Հիմնական

 

Դասընթացի նկարագրություն:
 

Adobe Photoshop– ը ստանդարտ պատկերների խմբագրման հզոր ծրագրակազմ է, որն ամբողջ աշխարհում օգտագործվում է պրոֆեսիոնալ լուսանկարիչների, սիրողական լուսանկարիչների և դիզայներների կողմից, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց թվային պատկերները՝ գերազանցելով տեսախցիկի կողմից նկարահանվածը: Այս հիմնական դասընթացի ուսումնասիրությունը կսկսենք ծրագրակազմի ինտերֆեյսի հիմունքներից, պալիտրաի տարբերություններից և նրանց կիրառման առանձնահատկություններից, կհասկանանք, թե ինչպես հարմարացնել ծրագրակազմը կատարվող աշխատանքի առանձնահատկությանը։ Կուսումնասիրենք նաև լուսանկարների և գրաֆիկական պատկերների մշակման և բարելավման գործիքների խումբը: Ամբողջական գործիքակազմը ուսումնասիրելու համար կօգտագործենք բազմաթիվ մեթոդներ, ինչպիսիք են օրինակ՝ ռետուշ, ֆիլտրերի կիրառում, շերտերի հատկությունների օգտագործում: Տեքստային գործիքակազմի ուսումնասիրության ժամանակ կուսումնասիրենք ռաստրային պատկերների առանձնահատկությունները և նրանց տարբերությունները վեկտորային պատկերներից: Վրձինների ստեղծման ժամանակ կդիտարկենք պատկերներում կրկնվող տարրերի ձևափոխումը, ֆակտուրաների հարմարեցումը: Հաշվի առնելով տպագրական հաստոցների առանձնահատկությունները՝ դասընթացի ընթացքում կուսումնասիրենք ֆայլերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև, կսովորենք վերջնական ֆայլերը պահպանել WEB-ի համար ադապտացված տարբերակով:


Այս դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝
 

  • Մշակել և խմբագրել լուսանկարներ
  • Աշխատելով տեքստերի հետ ստեղծել տիպոգրաֆիկ բաներներ
  • Ստեղծել կոլլաժներ բազմաթիվ ժանրերով
  • Ավտոմատացնել կրկնվող գործողությունները
  • Ստեղծել բազմաթիվ վրձիններ և կիրառել դրանք
  • Վերջնական արդյունքները նախապատրաստել տպագրության



Արդյունքում Դուք կստանաք՝
 

​​Adobe Photoshop բազային գիտելիքներ ռաստրային պատկերների հետ աշխատելու համար, որը Դուք կկարողանաք օգտագործել գովազդային պաստառների, գրաֆիկական տարրերի, գրքի շապիկների և կայքերի ստեղծման համար:

Յուրաքանչյուր դասընթացի ուսումնական ծրագիր կարող է փոփոխվել և լրացվել հաճախորդների հետաքրքրությունների և պահանջներին համաձայն:

Հայտագրվել