hy ru en

Ստեղծեք իրական անիմացիաներ Autodesk Maya-ում

2021-11-10

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ստեղծեք իրական անիմացիաներ Autodesk Maya-ում» անվճար վեբինարին: Այս վեբինարի ընթացքում կստեղծենք անիմացիա Autodesk Maya-ում, կքննարկենք անիմացիայի 12 կանոնները և կուսումնասիրենք դրանց կիրառման դեպքերը։ Կդիտարենք նաև Graph Editor-ում անիմացիոն կորերի տեսակները և դրանց օգտագործման եղանակները: Կխոսենք դրանց ազդեցությունների մասին: Այնուհետև կօգտագործենք Maya- ի անիմացիոն շերտերը և կպարզենք դրանց կարևորությունն ու կիրառումը: Վերջում կաշխատենք Time Editor-ի հետ` մեր անիմացիան խմբագրելու և վերջնական տեսքի բերելու համար, ինչպես նաև կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:  


Լեզուն- հայերեն
Հանդիպման վայր- Google Meet
Հանդիպման ժամ- 19:00-21:00
Էլ. հասցե բաժնում նշել միայն Gmail

 

Հիմնական թեմաներ.
- Անիմացիայի կանոնները
- Աշխատել Maya-ի անիմացիոն շերտերի հետ
- Ստեղծել բանալիներ անիմացիայի համար
- Օգտագործել Maya Graph Editor-ը
- Օգտագործել Maya Time Editor-ը

 

Բանախոս.
Սոնա Բաբայան
- Autodesk հավաստագրված մասնագետ (Parallax Group)

Դուք չեք կարող հայտագրվել քանի որ իրադարձությունը ավարտվել է : 2021-11-10