hy ru en

Adobe Illustrator

Adobe Illustrator Հիմնական


Դասընթացի նկարագրություն:
 

Adobe Illustrator–ը վեկտորային պատկերների ստեղծման հզոր ծրագրակազմ է: Այն ամբողջ աշխարհում կիրառում են պրոֆեսիոնալ նկարիչներն և դիզայներները, որոնք ցանկանում են ստեղծել պատկերներ, լոգոտիպեր, տառային պատկերներ, նշաններ, փաթեթների փռվածքներ, գովազդային պաստառներ, տպագրական նյութեր: Այս ծրագրակազմը լայն կիրառում ունի թե տպագրությունում, թե UI և UX դիզայնում և թե համակարգչային արվեստում: Դասընթացի ուսումնասիրությունը կսկսենք ծրագրակազմի ինտերֆեյսի ուսումնասիրություննից, կուսումնասիրենք պարզ օբյեկտների հետ աշխատելու հնարավորությունները, կստեղծենք վեկտորային պատկերներ: Օգտվելով ծրագրակազմի հնարավորությունից կստեղծենք տեքստային տարբեր տեսակներ և էֆֆեկտներ, ռաստրային պատկերները կդարձնենք վեկտորային և հակառակը: Դասընթացի ընթացքում կուսումնասիրենք տպագրական մակետների պատրաստման կանոնները:


Այս դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝
 

  • Մշակել և խմբագրել վեկտորային պատկերներ
  • Աշխատել տեքստերի հետ, ստեղծել տարբեր տիպի վերնագրեր
  • Ստեղծել բազմաէջանոց ֆայլեր
  • Աշխատել սիմվոլների հետ
  • Եռաչափ էֆֆեկտների ստեղծում և խմբագրում
  • Վերջնական արդյունքները նախապատրաստել տպագրության


Արդյունքում Դուք կստանաք՝
 

​​Adobe Illustrator բազային գիտելիքներ վեկտորային պատկերների հետ աշխատելու համար, որը Դուք կկարողանաք օգտագործել գովազդային բրոշուրների, բուկլետների, գրաֆիկական տարրերի, ինֆոգրաֆիկ սխեմաների, կայքերի տեսքերի և առանձին կողմնորոշիչ նշանների(Icon) ստեղծման համար:


Յուրաքանչյուր դասընթացի ուսումնական ծրագիր կարող է փոփոխվել և լրացվել հաճախորդների հետաքրքրությունների և պահանջներին համաձայն:

Հայտագրվել